Սթիվեն Ֆրայն ու Հյու Լորին մտադիր են վերամիավորվել
Բրիտանացի դերասան և երաժիշտ Հյու Լորին պատմել է նոր նախագծում իր վաղեմի գործընկեր՝ գրող և դերասան Սթիվեն Ֆրայի հետ վերամիավորվելու մասին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով BBC հեռուստառադիոընկերությանը։
Ֆրայը և Լորին մտերմացել են Օքսֆորդում սովորելու տարիներին։ Նրանց դուետը հայտնի է դարձել շնորհիվ «Ֆրայի և Լորիի շոու» ծրագրի (1989-1995) և Վուդհաուզի վեպի հիման վրա նկարահանված «Ջիվս և Վուսթեր» սերիալի (1990-1993):
Լորիի խոսքով՝ նրանք Ֆրայի հետ վերջին շրջանում հաճախ են քննարկում միավորման գաղափարը։ Դերասանը հույս ունի, որ ապագա նախագիծը նման կլինի Մայքլ Ֆլանդերսի և Դոնալդ Սվանի շոուին, որը հայտնի էր 1950-60-ական թթ.։
«Իմ գործընկերը՝ Ֆրայը, կպատմի զվարճալի պատմություններ, իսկ ես դաշնամուր կնվագեմ»,- ասել է Լորին։
«Մարդիկ մեզ մի փոքր սխալ են ընկալում։ Նրանց թվում է, որ եթե ես այսքան շատ եմ խոսում կյանքում, ապա ես եմ ամեն ինչ որոշում։ Սակայն իրականում Հյուն ավելի շատ ազդեցություն է ունենում»,- ասել է Սթիվեն Ֆրայը։










