«Ջարդը տուր - 2». Ջիմ Քերին չի գովազդի իր մասնակցությամբ ֆիլմը՝ բռնության պատճառով (տեսանյութ)
Ամերիկացի դերասան Ջիմ Քերին ասել է, որ իր համար անտանելի է «բռնության մակարդակը», որ կա իր մասնակցությամբ նոր ֆիլմում՝ «Ջարդը տուր - 2»-ում, հայտնում է Business Insider-ը: Քերին նշել է, որ ֆիլմի վրա սկսել է աշխատել Սենդիի Հուք դպրոցի աղետից 1 ամիս առաջ, երբ 2 տասնյակ աշակերտներ էին սպանվել:
Դա է պատճառը, որ նա հրաժարվել է հանդես գալ հօգուտ այդ ֆիլմի, որը պետք է էկրաններ բարձրանա օգոստոսին:
Քերին հայտնի է ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերաբերյալ իր ունեցած դիրքորոշումով: Ավելի վաղ նա հանդես էր եկել նաև զենքի վերահսկում սահմանելուն դեմ հանդես եկող մարդկանց դեմ:










