Բրեդ Փիթը կնկարահանվի «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի շարունակությունում
Paramount ստուդիան հայտնել է, որ մոտ ժամանակում կսկսի աշխատել «Z աշխարհների պատերազմը» զոմբի-թրիլլերի շարունակության վրա։ Ֆիլմը վարձույթում հայտնվել է այս ամիս և առաջին հանգստյան օրերի ընթացքում ԱՄՆ-ում հավաքել է 66 մլն դոլար, ինչն ամենաբարձր մեկնարկային ցուցանիշն է Բրեդ Փիթի ողջ կարիերայի ընթացքում, գրում է filmpro.ru-ն։
Ֆիլմում Փիթը մարմնավորում է ՄԱԿ-ի աշխատակցի դերը, ով փորձում է կանգնեցնել մարդկությունը ոչնչացնող սարսափելի համաճարակը։










