Բրիտանացիները «տեղափոխվել են» 19-րդ դար՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի 200-ամյակը նշելու համար
Այս տարի լրանում է բրիտանական ու համաշխարհային գրականության ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկի՝ Ջեյն Օսթինի հանրահայտ «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի հրատարակման 200-ամյակը, ինչը մեծ շուքով ու գլխավորը՝ յուրահատուկ կերպով նշել են Օսթինի երկրպագուները։

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս կապակցությամբ Դերբիշիր կոմսությունում ճաշկերույթ ու պարահանդես է կազմակերպվել, որին Օսթինի արվեստի հարյուրից ավելի սիրահարներ ժամանել են 19-րդ դարին բնորոշ նրբաճաշակ հանդերձներով ու կառքերով։

Այս միջոցառմանը ներկա գտնվելու համար նրանցից յուրաքանչյուրը ստիպված է եղել 65 ֆունտ ստեռլինգ վճարել։

Իսկ միջոցառման յուրաքանյուր մանրուք՝ սկսած ճաշացանկից, ավարտած կոստյումներով ու պարերով, մտածված է եղել այնպես, որպեսզի հնարավորինս շատ համապատասխանի «Հպարտության և նախապաշարմունքի» դարաշրջանին։


















