Թուրքերը մտադիր են սերիալ նկարել հայ աղջկա և ադրբեջանցի տղայի սիրո մասին
Թուրքական հայտնի «Այ Յափըմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախատեսում է 2014թ.-ին սերիալ նկարահանել հայ աղջկա և ադրբեջանցի տղայի սիրո մասին, տեղեկացնում է թուրքական Vatan պարբերականը։
Հայ աղջկա դերը կատարելու է հայտնի դերասանուհի Մերիեմ Ուզերլին, ով թողել է «Հրաշալի հարյուրամյակ» հայտնի սերիալն ու մեկնել Գերմանիա բուժվելու։
Ադրբեջանցի տղայի դերը կխաղա Թուրքիայում հայտնի դերասան Քըվանչ Թաթլըթուղը։
Եթե այս պնդումները ճիշտ են, ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014թ.-ի փետրվար ամսից, իսկ 2014թ.-ի սեպտեմբերին Kanal D հեռուստաընկերության հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտել սերիալը։










