Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Ջերի Բրուքհայմերի աստղը (լուսանկարներ)

11:43 • 25.06.13

Հոլիվուդի Փառքի ծառուղում նոր անուն է հայտնվել. իր աստղն է ստացել հայտնի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը։ Նրա ֆիլմերի թվում են՝ «Փյորլ Հարբոր», «Գողանալ 60 վայրկյանում», «Վատ տղաներ», «Ազգի գանձերը» և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերը։ Իրենց գործընկերոջը և ընկերոջը շնորհավորելու էին եկել այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Մարտին Լոուրենսը, Թոմ Քրուզը և Ջոնի Դեպը, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

«Ջերիի հետ համագործակցությունից ի վեր իմ կյանքը մեկընդմիշտ փոխվել է։ Իմ ուղին, որ ինձ նեղ արահետ էր հիշեցնում, նրա շնորհիվ լայն մայրուղու է վերածվել, որը ձգվում է մինչև հորիզոն։ Նա ավելին է, քան որևէ այլ բան այս կյանքում։ Նա Ջերի Բրուքհայմերն է։ Նա լեգենդ է բոլորիս համար, նա լեգենդ է ինձ համար», - ասել է Ջոնի Դեպը։

 

Դերասանը մեկ անգամ չէ, որ համագործակցել է պրոդյուսերի հետ, և այդ համագործակցությունը վերածվել է ամուր ընկերության։


Անձամբ Բրուքհայմերը շատ տպավորված է եղել Դեպի և մյուս աստղերի խոսքերից։ «Ես հպարտ եմ, որ այսօր դուք բոլորդ ինձ հետ եք։ Ես անսահման ուրախ եմ, որ մենք նկարահանել ենք մեր բոլոր ֆիլմերը միասին։ Մենք հիանալի ընկերներ ենք, և ես հույս ունեմ, որ մինչև իմ կարիերայի ավարտը ես կարող եմ աշխատել ձեզ հետ»,- ասել է Բրուքհայմերը։

Jerry Bruckheimer

Jerry Bruckheimer

Jerry Bruckheimer

Jerry Bruckheimer

Jerry Bruckheimer

Jerry Bruckheimer