Փորագրություն ձվի վրա. չինացի նկարիչն անհավանական պատկերներ է ստանում հյուսնի դանակի օգնությամբ (լուսանկարներ)
Չինացի նկարիչ Պու Դերոնգը անհավանական փորագրություններ է անում ձվի կճեպի բարակ մակերեսի վրա: Դժվար է պատկերացնել, բայց նա այս հիանալի պատկերները ստանում է դրանք ձվի վրա փորագրելով հյուսնի դանակի օգնությամբ, գրում է Daily Mail-ը:
40-ամյա ինքնուս նկարիչը սովորել է եռաչափ պատկերներ ստանալ միայն հարյուրավոր ձվեր կոտրելուց հետո: Նա իր արվեստը կիրառում է հիմնականում չինական խորհրդանիշներ և կենդանիներ պատկերելու համար՝ պանդաներ, սիրամարգեր և վիշապներ: Սկսելով ստեղծագործել 1995-ին՝ չինացին իր ինքնատիպ տաղանդի համար զանազան մրցույթներում և ցուցահանդեսներում մի շարք պարգևներ է ստացել:















