Ժերար Դեպարդյոն վթարի է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն վթարի է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում, հայտնում է Вести-ն։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 23-ի առավոտյան Պետրովկա փողոցում։ Միկրոավտոբուսի վարորդին, որում դերասաններ են եղել, ոստիկանները թույլ են տվել շրջադարձ կատարել անթույլատրելի վայրում, և այդ պահին նրանց է բախվել տաքսին, որի վարորդին էլ, ամենայն հավանականությամբ, մեղավոր կճանաչեն։
Վթարի հետևանքով նկարահանող խմբից 6 մարդ վնասվածքներ են ստացել, սակայն հրաժարվել են հոսպիտալացվել։ Տուժածներին, ի վերջո, տեղափոխել են մասնավոր կլինիկա՝ ստուգման համար։










