6.125 մլն եվրո. Ցյուրիխում վաճառվել է 2013թ. ամենաթանկ կտավը

13:37 • 25.06.13

Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում կայացած աճուրդի շրջանակներում վաճառվել է 2013թ. կտրվածքով աշխարհի ամենաթանկ կտավը։ Ինչպես նշում է Euromag-ը, շվեյցարացի նկարիչ Ալբերտ Անկերի վրձնին պատկանող «Մարմնամարզության դաս Անում» ստեղծագործությունը վաճառվել է 6.125 մլն դոլարով։ 

 

Կտավն ի սկզբանե փորձագետների կողմից գնահատվել է կրկնակի էժան։ Նախքան վաճառվելն այն մի քանի տասնյակ տարի գտնվել է մասնավոր հավաքորդի մոտ, ինչպես նաև մասնակցել է  շվեյցարական արվեստին նվիրված մի շարք ցուցահանդեսների։

 

Ալբերտ Անկերը նկարել է «Մարմնամարզության դաս Անումը» Շվեյցարիայում տղաների համար մարմնամարզության պարտադիր դասեր մտցնելուց 5 տարի անց։