ԱՄՆ-ում Իտալիայի խնդրանքով վաճառքից հանել են Պիկասոյի կտավը

17:56 • 25.06.13

ԱՄՆ-ի իշխանությունները վաճառքից հանել են Պաբլո Պիկասոյի «Մրգերով սկահակն ու բաժակը» նատյուրմորտը, որը գնահատվել էր 11.5 մլն դոլար, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Կտավը հանվել է իտալական իշխանությունների խնդրանքով։ Իրենց խնդրանքը նրանք հիմնավորել են քրեական գործով, որը հարուցվել է Իտալիայում կտավի տիրոջ նկատմամբ։ Մինչ դատալսման ավարտը նկարի վրա կալանք է դրված։

 

Իտալական իշխանությունների կարծիքով՝ կտավի սեփականատերը, ում անունը հաղորդագրությունում չի նշվում, Նեապոլի բյուջեին 44 մլն դոլարի վնաս է հասցրել։ Հետաքննությունը վստահեցնում է, որ նա մի քանի անօրինական սխեմաների հեղինակ է, որոնք թույլ են տվել իրեն խուսափել հարկերից։