Ջրի անհավանական կաթիլը վերարտադրել է հանրահայտ Էյֆելյան աշտարակը (լուսանկարներ)
Ֆրանսիացի տաղանդավոր լուսանկարիչ Վենսենտ Կսերիդատը մակրոոսպնյակների, լուսաբռնկման լամպի, ջրի, ինչպես նաև իր հմտության շնորհիվ կարողացել է անհավանական մի լուսանկար ստանալ։ Ինչպես նշում է Daily Mail-ը, ֆրանսիացիներն իրոք կարող են հպարտանալ դրանով, քանի որ լուսանկարում պատկերված է լեգենդար Էյֆելյան աշտարակը, որը ջրի կաթիլների բացառիկ դասավորության արդյունք է։
Կսերիդատը պատմել է, որ լուսանկարը ստանալու համար իրենից պահանջվել է մոտ 3 ժամ։ Հարկ է նշել, որ տաղանդավոր ֆրանսիացին այս ոճով արված բազմաթիվ այլ լուսանկարներ ունի, որոնք, լինելով սովորական ջրի կաթիլներ, հիշեցնում են կովբոյների, սնկերի ու այլմոլորակայինների։

















