Ժան Միշել Բասկիայի կտավը վաճառվել է 29 մլն դոլարով

15:11 • 26.06.13

Christie's աճուրդի տունը հունիսի 25-ին կայացած հետպատերազմյան և ժամանակակից արվեստի նվիրված աճուրդում 28.9 մլն դոլարով վաճառել է Ժան Միշել Բասկիայի «Անանուն» (1982) կտավը, հայտնում է Лента-ն։


Ամերիկացի հեղինակի աշխատանքը դարձել է երեկոյան վաճառքի գլխավոր նմուշը։ Այն գնել է անհայտ գնորդը հեռախոսով։ Վերջին անգամ կտավը վաճառքի էր հանվել 2002-ին և վաճառվել աճուրդում 1.6 մլն դոլարով։


Մինչ այժմ Բասկիայի ամենաթանկ աշխատանքը, որը վաճառվել է աճուրդում, եղել է «Բթամիտները» (1982) կտավը, որը 2013թ. մայիսին վաճառվել է 48.8 մլն դոլարով։


Christie's-ի վաճառքը կայացել է Լոնդոնում։ Ընդհանուր առմամբ ստացվել է 108.4 մլն դոլար եկամուտ։ 64 նմուշներից չեն վաճառվել միայն 13-ը։ Հունիսի 26-ին ժամանակակից արվեստին նվիրված աճուրդ կանցկացնի Sotheby's-ը։