Նորաձևության մասին պատմող լավագույն 7 ֆիլմերը (լուսանկարներ, տեսանյութեր)
Շքեղ հանդերձներ, տպավորիչ ֆոտոսեսիաներ, վառ դեֆիլեներ. դժվար թե գտնվի մի աղջիկ, ով գոնե մեկ անգամ չի երազել հաղորդակից լինել նորաձևության կախարդական աշխարհին, գրում է Tatler-ը։
Կայքը նշում է, որ թեև իրական կյանքում դա շատ քչերին է հաջողվում, սակայն համաշխարհային կինեմատոգրաֆը հնարավորություն է ընձեռում լրացնել այդ բացը։ Հարկ է նշել, որ կինոաշխարհը նախանձելի արագությամբ համալրվում է նորաձևության աշխարհի մասին պատմող ուշագրավ ֆիլմերով, որոնց դիտումից հանդիսատեսի մոտ որոշակի պատկերացումներ են ձևավորվում նորաձևության արդյունաբերության և դրա ներքին խոհանոցի վերաբերյալ։
Ստորև ներկայացնում ենք նորաձևության մասին պատմող լավագույն 7 ֆիլմերը՝ համադրելով համապատասխան լուսանկարներով ու տեսանյութերով.
Կադր «Սատանան Prada է կրում» կուլտային ֆիլմից, որը նկարահանված է հնարավորինս ճշմարտացի և առանց ավելորդ սանտիմետրերի.
Կադր Օդրի Հեփբերնի մասնակցությամբ «Զվարճալի մռութիկ» ֆիլմից։ Սա հիանալի հեքիաթ է մի գորշ աղջկա մասին, որը վերածվում է չքնաղ կարապի.
Կադր «Բարձր նորաձևություն» ֆիլմից, որը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում նորաձևության շաբաթների երեկույթների և վառ դեֆիլեների ընդմիջումների ժամանակ.
Կադր «Կոկոն նախքան Շանելը» ֆիլմից։ Չնայած, որ Կառլ Լագերֆելդի ֆիլմը բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել, սակայն այն լեգենդի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարքում զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը.
Կադր «Վալենտինո. վերջին կայսրը» ֆիլմից։ Վավերագրական ֆիլմը պատմում է տաղանդավոր դիզայների ստեղծագործական կյանքի առանցքային պահերի մասին, ծանոթացնում նրա մտերիմների հետ, ինչպես նաև ևս մեկ անգամ ապացուցում, որ նորաձևության աշխարհում Վալենտինո Գարավանիին հավասարը չկա։
Կադր «Սեպտեմբերյան համար» ֆիլմից, որը հանդիսատեսին ծանոթացնում է սնդուսափայլ ամսագրի խմբագրական խոհանոցի հետ՝ սկսած ֆոտոսեսիաներից մինչ շապիկի ընտրություն.
Կադր «Լագերֆելդի գաղտնիքները» ֆիլմից, որը թեև չի բացահայտում ճանաչված դիզայների բոլոր գաղտնիքները, սակայն ցույց է տալիս, թե ինչպիսի դժվարությամբ է Լագերֆելդին բաժին հասել նորաձևության աշխարհի պատվանդանը։


















