Ղրիմում 1944-ին տարհանված հայերին, բուլղարներին և հույներին նվիրված հուշահամալիր են տեղադրել

18:34 • 26.06.13

Բելոգորսկ քաղաքում բացվել է տոտալիտար ռեժիմին անմեղ զոհ դարձած հայերի, բուլղարացիների և հույների հիշատակին նվիրված հուշարձան, տեղեկացնում է 15minut.org-ը:


Հուշահամալիրը տեղադրված է Սիմֆերոպոլ-Ֆեոդոսիա մայրուղու վրա, տեղեկացնում են Ղրիմի նախարարների խորհրդի մամլո ծառայությունից:

 

Հուշաքարի վրա պատկերված գրությունը մատնանշում է այն մասին, որ 1944-ին Ղրիմի տարածքից 11296 հայեր, 12075 բուլղարներ և 14368 հույներ են տարհանվել:

 

Այս շաբաթ Սիմֆերոպոլում ոգեկոչել են 69 տարի առաջ տեղի ունեցած տարհանումների զոհերի հիշատակը: