Լոնդոնում կայացել է «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» մյուզիքլի պրեմիերան (լուսանկարներ)
Լոնդոնի Թագավորական թատրոնում հունիսի 25-ին կայացել է «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» մյուզիքլի պրեմիերան, գրում է buro247.ru-ն։ Ռեժիսորն է օսկարակիր Սեմ Մենդեսը, այնպիսի ֆիլմերի հեղինակ, ինչպես «Գեղեցկություն ամերկյան ձևով», «Փոփոխությունների ճանապարհ», «007. Կորդինատները Սքայֆոլ» և այլն։
Ավելի քան 50 տարի առաջ Ռոալդ Դալի կողմից գրված հեքիաթը մի քանի անգամ էկրանավորվել է, սյուժեն և հերոսներն օգտագործվել են համակարգչային խաղեր, ատրակցիոններ, ինչպես նաև նմանակումներ ստեղծելու համար։ Մյուզիքլի համար երաժշտությունը գրել են կոմպոզիտորներ Մարկ Շեյմանը և Սքոթ Ուիթմենը։










