Բժիշկները կփորձեն ոտքի կանգնեցնել Էդիտա Պյեխային

21:09 • 26.06.13

Խորհրդային բեմի ամենաէլեգանտ երգչուհին համարվող Էդիտա Պյեխան վերջին շրջանում չի կարողանում քայլել. նրա ցավեր ունի մեջքի շրջանում: Նույնիսկ Հաղթանակի օրվան նվիրված համերգին նա ստիպված է եղել նստած ելույթ ունենալ, հայտնում է Life News-ը:


Հենց համերգից հետո էլ նրա հետ կապվել են բժիշկները և առաջարկել զննում անցել:


Այժմ բժիշկները նրան նախապատրաստում են ռադիոհաճախականությամբ դեներվացիայի՝ նյարդի հեռացման վիրահատության: Նրան կփորձեն ոտքի կանգնեցնել պետերբուրգցի և իսրայելցի բժիշկները: