Warner Bros.-ի ղեկավարը լքել է կինոընկերությունը

11:55 • 26.06.13

Մինչ «Մեծն Գեթսբի», «Տղաների հավաքույթ. մաս 3» և այլ ֆիլմեր, որոնք ստեղծվել են Warner Bros.-ի մասնակցությամբ, համաշխարհային վարձույթում միլիոնավոր դոլարներ են հավաքում, կինոընկերության կուլիսներում զարգանում է սյուժե, որը կարող է լինել հերթական ֆիլմի սցենարի հիմքում, գրում է buro247.ru-ն։

 

Պատմությունը սկսվում է 2013թ. սկզբին, երբ որոշում է կայացվում ստուդիայի նախագահի պաշտոնում նշանակել Քևին Ցուջիհարին։ Այդ պաշտոնի երկու այլ թեկնածուներ էին Բրյուս Ռոզենբլումը (այն ժամանակ Warner Bros. Television-ի ղեկավարը) և Warner Brothers Pictures Group-ի ղեկավար Ջեֆ Ռոբինովը։ Արդյունքում Ռոզենբլումը, չդառնալով կինոստուդիայի նախագահ, տեղափոխվում է Warner Bros.-ի Legendary Pictures անվանումով դուստր ընկերություն, իսկ Ռոբինովը շարունակում է աշխատել Ցուջիհարի հետ համատեղ։

 

Համագործակցությունը, մեղմ ասած, չի ստացվում, և կես տարի անց Ռոբինովը հայտարարում է, որ լքում է ընկերությունը։ Ազատված աշխատատեղի համար արդեն կան երեք թեկնածուներ՝ Սյու Քրոլը, Թոբի Էմերիխը և Գրեգ Սիլվերմանը, որոնք բոլորն էլ մինչ այդ աշխատել են Warner Bros.-ում։

 

Մասնագետներն արդեն հասցրել են անհանգստություն հայտնել, որ Ռոբինովին փոխարինելը նոր, ավելի շատ ներքին տարաձայնություններ կառաջացնի։