Ֆրենսիս Բեկոնի երկու կտավները դարձել են Sotheby’s աճուրդի գլխավոր նմուշները

16:23 • 27.06.13

Անգլիացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի երկու կտավները դարձել են Sotheby’s-ի՝ ժամանակակից արվեստին նվիրված աճուրդի գլխավոր նմուշները։ Ամենաթանկ ստեղծագործությունն է դարձել «Իզաբել Ռոուսթհորնի երեք էտյուդները» կտավը՝ նկարչուհու և դիզայների դիմանկարը, որը Բեկոնի սիրելի մոդելներից է եղել։ Նկարի համար վճարել են 17.2 մլն դոլար, գրում է Лента-ն։

 

Բեկոնի «Գլուխ III» կտավն աճուրդում վաճառվել է 16 մլն դոլարով։ Ինչպես նշվում է ArtsBeat բլոգում՝ երկու կտավներն էլ վաճառքի է հանել նյույորքցի արվեստի դիլլեր Ուիլյամ Աքվավելը։ Առաջին կտավը գնել է Ալեքս Կորկորանը, ով ղեկավարում է լոնդոնյան Lefevre Gallery-ին։ Երկրորդ աշխատանքը վաճառվել է հեռախոսով՝ անհայտ գնորդի։

 

Բացի այդ, Sotheby’s-ում վաճառվել են նաև Գերհարդ Ռիխտերի, Լուչո Ֆոնտանայի, Դեմիեն Հերսթի և մի շարք այլ հեղինակների աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ, վաճառքից ստացվել է 116 մլն դոլարի եկամուտ։