Քեմերոն Դիասը կնկարահանվի «Էնի» մյուզիքլում՝ Սանդրա Բալոքի փոխարեն

16:28 • 27.06.13

Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասն «Էնի» մյուզիքլում կկատարի գլխավոր դերերից մեկը, հայտնում է Лента-ն՝ հղում անելով Deadline կայքին։

 

Դերասանուհին կկատարի միսս Հենիգենի դերը՝ չար և ալկոհոլի հանդեպ թուլություն ունեցող մանկատան տնօրենի, որտեղ հայտնվում է ֆիլմի գլխավոր հերոսուհին։

 

Նախկինում այդ դերն առաջարկվել է Սանդրա Բալոքին, ընդ որում՝ պրոդյուսերները երկու անգամ են դիմել վերջինիս։ Սակայն Բալոքը հրաժարվել է։

 

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014-ին։