Գեորգի Փարաջանովը Ռուսաստանի ֆինանսավորմամբ ֆիլմ կնկարահանի Լեոնիդ Ենգիբարովի մասին
Վավերագրող-ռեժիսոր Գեորգի Փարաջանովը (Սերգեյ Փարաջանովի եղբորորդին – Tert.am) իր երկրորդ աշխատանքը կնվիրի նշանավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովին, հայտնում է Культура-ն:
Այս մասին ռեժիսորը հայտնել է Եկատերինբուրգում՝ նշելով, որ պետական ֆինանսավորում է ստացել նկարահանման համար:
«Աշունը սրտում» վերնագրով ֆիլմին ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ռուսաստանի պետկինոն:
Ֆիլմը նկարահանվելու է 2 տարվա ընթացքում Մոսկվայում:
Գեորգի Փարաջանովի առաջին ֆիլմով՝ «Բոլորը գնացին», բացվել է Եկատերինբուրգի «Վրացական կինոյի նոր անունները և կենդանի լեգենդները» 3-րդ փառատոնը:










