Բամբուկի անշուք արմատներից մինչև գեղեցիկ արձանիկներ՝ ընդամենը մեկ քայլ (լուսանկարներ)
Վիետնամցի նկարիչ Հին Պուն Դոն վերջին 7 տարվա ընթացքում իր համար ընտրել է փորագրության բավականին ուշագրավ տարբերակ. տաղանդավոր տղամարդը բամբուկի անշուք արմատները վերածում է սրբերի ու պատմական կերպարների գեղեցիկ քանդակների։
Ինչպես նշում է Oddity Central-ը, Դոն իր ստեղծագործական կարիերան սկսել է պատահաբար։ Յոթ տարի առաջ Հոյ Ան քաղաքում ուժեղ ջրհեղեղ է եղել, ինչի հետևանքով ջուրը քաղաք է բերել արմատախիլ արված մեծ քանակությամբ բամբուկներ։ Հենց այդ տեսարանից էլ Դոյի մոտ նման միտք է հղացել։
Այն ժամանակ վիետնամցին չէր էլ կարող ենթադրել, որ դա իր հաջողակ բիզնեսի սկիզբն է։ Այսօր արդեն Դոն ունի իր սեփական արհեստանոցը, իսկ նրա աշխատանքները վաճառվում են քաղաքի հուշանվերների 20 խանութներում։
Դրանք մեծ պահանջարկ են վայելում զբոսաշրջիկների շրջանում, և նրանց պահանջը բավարարելու համար Դոն ամսական 200-300 արձանիկ է պատրաստում։ Հարկ է նշել, որ նրա աշխատանքներից յուրաքանչյուրը յուրահատուկ է և չի կրկնում մեկը մյուսին։














