Մահացել է Մերիլին Մոնրոյի հայտնի լուսանկարների հեղինակ Բերթ Շտերնը
Նյու Յորքում 83 տարեկանում մահացել է հայտնի ամերիկացի լուսանկարիչ Բերթ Շտերնը, հայտնում է tvrain.ru-ն։ Նա լուսանկարել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Օդրի Հեփբերնը, Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը և Բրիջիթ Բորդոն, սակայն ամենամեծ ճանաչումը նրան բերել են Մերիլին Մոնրոյի լուսանկարները։
Նա Մոնրոյին լուսանկարել է 1962թ., Կալիֆոռնիայի Bel-Air հյուրանոցում՝ գեղեցկուհու մահից 6 շաբաթ առաջ։ Շտերնը հայտնի դերասանուհու ավելի քան 2.500 լուսանկարների հեղինակն է, որոնք հետագայում նա հրատարակել է առանձին գրքով։
Բերթն իր հետքն է թողել նաև կինեմատոգրաֆում՝ 1959-ին նկարահանելով «Ջազն ամառային օրը» վավերագրական ֆիլմը Նյուփորթի (ԱՄՆ) ջազային փառատոնի մասին։










