Դեպարդյոն կդառնա Միխայիլ Գալուստյանի հայրը ТНТ-ի հեռուստասերիալում

15:03 • 28.06.13

Ճանաչված ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն ռուսական ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստասերիալում կխաղա Միխայիլ Գալուստյանի մարմնավորած կերպարի հոր դերը։

 

Ինչպես նշում է Газета-ն,  «Зайцев+1» սիթքոմում (իրավիճակային կատակերգություն) Գալուստյանը մարմնավորում է Ֆյոդորին՝ գլխավոր հերոս Սաշա Զայցևի կոշտ ու ցինիկ «2-րդ եսին»։

 

Սիթքոմը պատմում է մի ուսանողի մասին, ով տառապում է անձի երկվությամբ։ Այն ТНТ-ով ցուցադրվում է 2011թ. ապրիլից։

 

2013թ. հուլիսին կսկսվեն սիթքոմի 3-րդ սեզոնի նկարահանման աշխատանքները, որտեղ կհայտնվի նաև Ֆյոդորի հայրը, ում կմարմնավորի Ժերար Դեպարդյոն։