Oxford English բառարանում շուտով «կին» բառը կվերաբերի նաև տղամարդուն, «ամուսինը»՝ կնոջը
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են որոշակի փոփոխություններ կատարել բառարանում, ինչի արդյունքում «ամուսին» բառը կվերաբերի նաև կանանց, իսկ «կինը»՝ ամուսիններին, հայտնում է The Telegraph-ը։
Փոփոխությունը, մասնավորապես, կկատարվի հանրահայտ Oxford English Dictionary բառարանում, որտեղ հարյուրամյակներ շարունակ «ամուսինն» ավանդաբար վերաբերել է միայն տղամարդուն, իսկ «կինը»՝ կնոջը։ Նման փոփոխությունները կապված են Միացյալ Թագավորությունում միասեռ ամուսնություններն օրինականացնելուն ուղղված արշավի հետ։
Այսպիսով՝ կառավարությունը փորձում է հստակեցնել որոշ բառերի իմաստն ու նշանակությունը՝ միասեռ ամուսնությունների օրինականացումից հետո հավելյալ խնդիրների չբախվելու համար։ Սակայն մտահղացման քննադատները նշում են, որ այդ դեպքում բառարանը կվերածվի «գժանոցի»։










