Հնագետները պերուական Ուարի հնագույն քաղաքակրթությանը պատկանող դամբարան են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)
Հարավային Աֆրիկայի հնագետները Պերուում հայտնաբերել են հնագույն և խորհրդավոր Ուարի քաղաքակրթությանը պատկանող առաջին կայսերական դամբարանը, որտեղ ոչ ոք մուտք չի գործել հազարամյակներ ի վեր, գրում է Daily Mail-ը:
1200 տարվա պատմություն ունեցող դամբարանը հայտնաբերվել է Պերուի մայրաքաղաք Լիմայից ոչ հեռու գտնվող El Castillo de Huarmey ծովափնյա տարածաշրջանում:
Գիտնականների խոսքով այս հայտնագործությունը կօգնի նրանց բացահայտել Անդյան լեռներում ապրող հնագույն կայսրության կենցաղը, որի անհետացումից հետո նույն տարածաշրջանում իշխել է Ինկերի հայտնի քաղաքակրթությունը:
Կայսերական դամբարանում հայտնաբերել են 1300 տարվա պատմություն ունեցող 63 կմախքներ, 3 թագուհիների մումիաներ, կերամիկական իրեր, ոսկեղեն, գանձեր և մարդկային զոհաբերությունների հետքեր: Այս ամենն ապացուցում է, որ Անդյան լեռներում հազարամյակներ առաջ իշխել է բավականին հարուստ Ուարի կայսրությունը:




.jpg)
















