Paramount կինոընկերությունը «Տերմինատորի» մասին եռապատում կնկարահանի

08:52 • 28.06.13

Հոլիվուդյան Paramount Pictures կինոընկերությունը կնկարահանի հանրահայտ «Տերմինատորի» մասին եռապատումը, որի առաջին մասն էկրան կբարձրանա 2015թ., հայտնում է Лента-ն՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին։

 

Իսկ թե արդյոք դրանում կնկարահանվի՞ լեգենդար Առնոլդ Շվարցենեգերը, որը «Տերմինատորին» է կերպարանավորել նախկին ֆիլմերում, դեռևս հայտնի չէ։ Հարկ է նշել, որ «Տերմինատորը» Շվարցենեգերի կարիերայի ամենահայտնի դերն է։

 

Ներկայում այս հերոսի մասին 4 ֆիլմ կա նկարահանած, որոնցից առաջինն էկրան է բարձրացել 1984 թ., իսկ վերջինը՝ 2009թ.։ Շվարցենեգերը գլխավոր դերը կատարել է առաջին 3 ֆիլմերում, իսկ 4-րդ ֆիլմում նա չի նկարահանվել, քանի որ այդ ժամանակ զբաղեցնում էր Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը։