Մոսկվայի կինոփառատոնում հանդիսատեսի մրցանակին է արժանացել գեյ-դրաման
Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնին հանդիսատեսի համակրանքի մրցանակին է արժանացել հոլանդացի ռեժիսոր Դիդերիկ Էբինգեի «Մատերհորն» ֆիլմը, հայտնում է Корреспондент-ը:
Ֆիլմը ամուրի տղամարդու մասին է, որը տանից դուրս է արել միասեռական որդուն: Սակայն օրերից մի օր տղամարդը իր հարկի տակ տեղ է տալիս թափառաշրջիկին, ինչի հետևանքով ոչ միայն ընկերություն է ձևավորվում տղամարդկանց միջև, այլև փոխվում է նրանց սեռական կողմնորոշումը:
«Մատերհորնը», ճապոնական «Հրաժեշտների հովիտ» ֆիլմի հետ արժանացել է նաև Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի մրցանակին:










