Ոսկե Սբ Գրիգորը՝ թուրք կինոռեժիսորին. հայտնի են դարձել Մոսկվայի կինոփառատոնի հաղթողները
լուսանկարում՝ մրցանակակիր թուրք դերասանուհին
Այսօր երեկոյան եզրափակվել է Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Փակման արարողությանը հայտնի են դարձել լավագույնները:
Փառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել թուրք ռեժիսոր Էրդեմ Տեպեգեզի «Մասնիկ» ֆիլմը՝ դրամա գործազուրկ թրքուհու մասին, որը վճռում է ծայրահեղ քայլերի դիմել. մրցանակը՝ Ոսկե Սբ Գրիգորը, նրան է հանձնել ժյուրիի նախագահ, իրանցի ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆը:
Նույն ֆիլմի գլխավոր դերակատարուհին՝ թուրք դերասանուհի Ժալե Արիկանը, ճանաչվել է լավագույն դերասանուհի:
Լավագույն դերասանի մրցանակը ստացել է Ալեքսեյ Շևչենկովը «Հուդա» ֆիլմում իր դերակատարման համար:
Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել լեհ կինոռեժիսոր Պավել Լոզինսկու «Հայր ու որդին»:










