Թուրքիայի Թաքսիմ հրապարակում շինարարության ընթացքում հայկական տապանաքարեր են հայտնաբերվել

14:56 • 29.06.13

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում շարունակվող շինարարության ընթացքում հայկական գերեզմանաքարեր են հայտնաբերվել։


Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը այդ մասին հայտարարել է՝ պատասխանելով թուրք ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլույի հարցին։

 

Չելիքը նշել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում հայկական 16 տապանաքար և 19-րդ դարին թվագրվող շինության պատերի մնացորդներ են հայտնաբերվել։


Աշխատանքներին մասնակցում են Ստամբուլի հնագիտության թանգարանի մասնագետները։