Women Only. Chanel-ի նոր ֆիլմը (տեսանյութ)

14:10 • 29.06.13

Համացանցում հայտնվել է Chanel-ի նոր Women Only կարճամետրաժ ֆիլմը, գրում է buro247.ru-ն։ Հինգ րոպե տևողությամբ տեսանյութում, որը ներկայացնում է pre-fall 2013/14 հավաքածուն, նկարահանվել են Կարլ Լագերֆելդի սիրելի մոդելները՝ Լինդսի Ուիքսոն, Կարա Դելևին, Մինգ Քսին և այլն։


Ըստ սյուժեի՝ աղջիկները գալիս են կինոթատրոնի VIP-սրահ՝ Կարլ Լագերֆելդի ֆիլմի հատուկ ցուցադրությանը, ոտքից գլուխ հագնված Chanel pre-fall: Անձամբ Լագերֆերդը նույնպես մի քանի անգամ հայտնվում է կադրում։