Աստվածաշունչը լույս կընծայվի կոմիքսների տեսքով
Աստվածաշունչն ամբողջությամբ լույս կընծայվի կոմիքսների տեսքով, հայտնում է The Guardian-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Սբ Գրքի գրաֆիկական տարբերակի մասին է, որը կզբաղեցնի 2000 էջ և կտպագրվի 12 հատորով: Եվ դա կլինի Աստվածաշնչի ամենալիակատար պատկերազարդ տարբերակը:
Հրատարակությունը կիրականացնի ամերիկյան Kingstone տպագրատունը, որը հիշեցրել է, որ խոսքը աշխարհի բոլոր ժամանակների բեսթսելերի մասին է:










