Ջոնի Դեպը Մայակովսկուն մարմնավորելու ցանկություն է հայտնել

10:51 • 01.07.13

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը կցանկանար կատարել ռուս գրող Վլադիմիր Մայակովսկու (1893-1930) դերը. այդ մասին նա ասել է Ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում,  հայտնում է Обозреватель.ru-ն։

 

«Ես կցանկանայի մարմնավորել Մայակովսկուն, քանի որ նա յուրահատուկ ճակատագրով հիանալի մարդ է եղել»,- նշել է դերասանը։ Դեպը նաև ասել է, որ նա իր ամենասիրելի հեղինակն է։

 

«Իմ ամենասիրելի գրողներն ու բանաստեղծները Ռուսաստանից են։ Ռուսաստանում կան վայրեր, որտեղ ես շատ կցանկանայի լինել, և պարզապես չեմ հասցնում, քանի որ թիմը քեզ տանում է կարևոր գործերով։ Սակայն ես կցանկանայի կրկին այցելել և խորությամբ զգալ Ռուսաստանը, Մոսկվան և այլ վայրեր։ Կցանկանայի անցնել Դոստոևսկու ճանապարներով, որտեղ նա ապրել է, որտեղ ապրել է Մայակովսկին»,- ասել է Ջոնի Դեպը։

 

Ինչ վերաբերվում է այլ ռուսական կերպարների, ապա դերասանը նշել է, որ պատրաստ է կատարել Գրիգորի Ռասպուտինի դերը։