Cirque du Soleil-ի ակրոբատը շոուի ժամանակ վայր է ընկել և մահացել
Լաս Վեգասում (ԱՄՆ) Cirque du Soleil-ի շոուի ժամանակ ակրոբատ Սառա Գիյար-Գիյոն վայր է ընկել և մահացել, հայտնում է gazeta.ru-ն՝ The Las Vegas Sun-ին հղումով։
Վայր ընկնելուց հետո 31-ամյա Սառան հոսպիտալացվել է, որտեղ էլ մահացել է։ Նրա մահվան պաշտոնական պատճառը դեռ չի հաղորդվում։ Հայտնի է, որ նա ծնվել է Փարիզում։
Թերթը նշում է, որ նրա մահն առաջին դեպքն է Cirque du Soleil -ի 30-ամյա պատմության ընթացքում։ Կրկեսի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Cirque du Soleil ընտանիքը խորապես ցավում է և ցավակցում Գիյար-Գիյոյի հարազատներին»։










