Մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերանը, ով դարձել է Բեռլինում զինվորի արձանի բնորդը
Տամբովում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերանը, ով նախատիպ է հանդիսացել Բեռլինում տեղադրված ազատարար-զինվորի հուշարձանի համար, հայտնում է Газета.Ru-ն՝ Բեռլինի քաղաքապետարանի կայքին հղումով:
«1947-ին վետերան Իվան Օդարչենկոն բնորդ է հանդիսացել քանդակագործ Եվգենի Վուչետիչի կառուցած հուշարձանի համար, որը կանգնեցվել է Բեռլինում ֆաշիզմի դեմ պայքարում զոհված խորհրդային զինվորների պատվին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իր փրկած աղջնակին գրկած խորհրդային զինվորի հուշարձանը Բեռլինի Տրեպտով այգում բացվել է 1949-ի մայիսի 8-ին:










