Քաղցկեղից մահացել է Փիրս Բրոսնանի խորթ դուստրը
Մահացել է հոլիվուդյան դերասան Փիրս Բրոսնանի խորթ դուստրը՝ Շառլոթը, գրում է gazeta.ru-ն՝ The New York Daily News-ին հղումով։
Ինչպես հիշեցնում է թերթը, Ջեյմս Բոնդի դերակատարն ավստրալացի դերասանուհի Կասանդրա Հարիսի հետ ամուսնացել է 1980-ին, ով նախորդ հարաբերություններից որդի և դուստր է ունեցել։ Բրոսնանը պաշտոնապես որդեգրել է Շառլոթին ու Քրիսթոֆերին, և կենսաբանական հոր մահից հետո երեխաները վերցրել են դերասանի ազգանունը։
Բրոսնանի կինը ձվարանների քաղցկեղից մահացել է 1991թվականին։ Նրա դստեր մահվան պատճառը դարձել է նույն հիվանդությունը։
41-ամյա Շառլոթը մահացել է նախորդ շաբաթ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Նա ուներ 2 երեխա՝ 15-ամյա Իզաբելան և 8-ամյա Լուկասը։
Լուսանկարում՝ դերասանն ու նրա խորթ դուստրը.















