Կարլ Լագերֆելդը ֆիլմ կնկարահանի Կոկո Շանելի մասին

10:40 • 02.07.13

Դեռևս մեկ ամիս է անցել այն օրվանից, երբ ամբողջ աշխարհը տեսավ հայտնի մոդելավորող Կարլ Լագերֆելդի կարճամետրաժ ֆիլմը՝ նվիրված Գաբրիել Շանելի (Կոկո Շանել) առաջին խանութի բացմանը, և ահա մաեստրոն կրկին նստել է ռեժիսորական աթոռին։ 

 

Այս անգամ ֆիլմը նվիրված կլինի Ամերիկայում 1950-ական թվականներին նորաձևության տան զարգացմանը, գրում է buro247.ru-ն։ Սյուժեի ընտրությունը պատահական չէ, քանի որ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում կանցկացվի հաջորդ Chanel Metiers D'Art շոուն։

 

Ֆիլմի նկարահանումները նախատեսված են հուլիսի կեսերին, Փարիզում։ Նախորդ ֆիլմից գլխավոր տարբերությունը կլինի գույնը. եթե առաջին խանութի մասին պատմությունը պատմվում էր սև ու սպիտակ գույներով, ապա Ամերիկայում Chanel-ը կներկայանա վառ գույների բոլոր երանգներով։