Գորդոն Լևիթը, Տրեխոն, Միլա Յովովիչը և Ջենիֆեր Լոպեսը դարձել են «Օսկարի» ակադեմիկոսներ

16:43 • 02.07.13

Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան հայտարարել է 267 դերասանների, ռեժիսորների, երաժիշտների և այլ կինոգործիչների անուններ, որոնք հաջորդ տարի կընտրեն լավագույն ֆիլմերն ու լավագույն դերասաններին։ Սովորաբար, ակադեմիան ընտրում է 130-180 մարդ, սակայն այս անգամ նոր քվեարկողների թիվն ավելացել է գրեթե կրկնակի։ Այժմ ակադեմիայի անդամ է մոտ 6.000 մարդ, գրում է filmpro.ru-ն։

 

Կինոակադեմիայի յուրաքանչյուր անդամ ձայնի իրավունք ունի իր գիլդիայում՝ դերասանները կարող են ընտրել լավագույն դերասանին, պրոդյուսերները՝ իրենց գործընկերներին և այլն։ Ընդհանուր առմամբ, գոյություն ունի 15 գիլդիա, որոնց անդամները քվեարկում են իրենց գործընկերների և լավագույն ֆիլմի համար։

 

Հաստատված անունների թվում են դերասաններ Միլա Յովովիչը, Ջոզեֆ Գորդոն-Լևիթը, Լյուսի Լյուն, Ջենիֆեր Լոպեսը, Էմանուել Ռիվան, Դենի Տրեխոն, ռեժիսորներ Սթիվ ՄաքՔուինը, Թոդ Ֆիլիփսը, Քեթրին Հարդվիքը։

 

«Օսկար» մրցանակաբաշխությունը 2014-ին կկայանա մարտի 2-ին և, ըստ լուրերի, Ջասթին Թիմբերլեյքը բանակցություններ է վարում հանդիսավոր արարողության հաղորդավարի դերի համար։