Prada-ն 19 տարվա ընթացքում առաջին անգամ սևամորթ մոդելի է աշխատանքի հրավիրել

10:46 • 02.07.13

Իտալական աշխարհահռչակ Prada նորաձևության տունն անցած 19 տարիների ընթացքում առաջին անգամ աշխատանքի է հրավիրել սևամորթ մոդելի. բրենդի աշուն-ձմեռ հավաքածուն կգովազդի Մալաիկա Ֆերթը։ Ինչպես նշում է Газета-ն՝ հղում անելով The Daily Mail-ին, աղջիկը ծնվել է Քենիայում, իսկ մեծացել Մեծ Բրիտանիայում։

 

Մալաիկան մոդելային բիզնեսով զբաղվում է 2011թ. սկսած։ Գովազդային արշավի շրջանակներում 19-ամյա աղջկա գործընկերներն են լինելու պոդիումի հայտնի աստղեր, այդ թվում նաև Քրիսթի Թարլինգթոնը։

 

Prada-ն հազվադեպ է վարձում սևամորթ և ասիացի մոդելների, այդ իսկ պատճառով Մալաիկային արված առաջարկը կարելի է նշանակալից համարել բրենդի պատմության մեջ։ Մալաիկայի նախորդը եղել է Նաոմի Քեմփբելը (1994թ.), իսկ 2008թ. Prada-ի ցուցադրությանը մասնակցել է սևամորթ մոդել Ջորդան Դանը, սակայն նա բրենդի գովազդային դեմքը չի եղել։