ԱՄՆ Ազատության արձանը այցելուների համար կվերաբացվի հուլիսի 4-ին

23:35 • 02.07.13

Նյու Յորքի իշխանությունները հաստատել են, որ Ազատության արձանը այցելուների համար կվերաբացվի հուլիս 4-ին, հայտում է INTERFAX-ը՝ տեղի լրատվամիջոցներին հղումով:


Այսպիսով, արձանի վերաբացումը տեղի կունենա Միացյալ Նահանգների անկախության օրը: Այս առիթով, ինչպես սպասվում է, մի քանի օրերի ընթացքում 15 հազար մարդ կայցելի Ազատության արձան:


Տեսարժան վայրը փակվել էր 2012-ի հոկտեմբերին, երբ ԱՄՆ-ի հյուսիս-արևմտյան ափերին մոլեգնում էր «Սենդի» փոթորիկը: Արձանն ու պատվանդանն այն ժամանակ չէին վնասվել, սակայն լրջորեն վնասվել էր դեպի արձան տանող նավակայանը: