Վուդի Ալենն «աստղեր» է հավաքում իր նոր ֆիլմի համար
Ռեժիսոր Վուդի Ալենի հերթական նախագծին, Էմմա Սթոունից և Քոլին Ֆըրթից բացի, միացել են նաև օսկարակիր Մարշա Գեյ Հարդենը և Ջեքի Ուիվերը, գրում է filmpro.ru-ն։
Ֆիլմում կնկարահանվեն նաև Այլին Էթքինսը, Սայմոն ՄաքԲերնին և Համիշ Լինքլեյթերը։ Վուդի Ալենի նոր աշխատանքը դեռևս վերնագրված չէ, սակայն նկարահանումներն արդեն մեկնարկել են։ Սյուժեի մանրամասները չեն բացահայտվում։
Վուդի Ալենը շարունակում է ուրախացնել իր հանդիսատեսին՝ տարեկան մեկ ֆիլմ թողարկելով։
Հուլիսի 26-ին կկայանա նրա «Երկնագույն հասմիկ» դրամայի համաշխարհային պրեմիերան, որը պատմում է կյանքի ճգնաժամը հաղթահարող կնոջ մասին։










