«Հին վարպետներ և բրիտանական կերպարվեստ» աճուրդը 23.8 մլն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ունեցել
Christie's աճուրդի տանն անցկացված «Հին վարպետների արվեստ և բրիտանական կերպարվեստ» անվանումով աճուրդից ստացված եկամուտը կազմել է 23.852.300 ֆունտ ստեռլինգ, հայտնում է РИА Новости-ն։
Վաճառքի գլխավոր նմուշն է դարձել իտալացի նկարիչ Կանալետոյի «Ծովապատնեշ, Վենետիկ, տեսարան Սան Մարկոյից» աշխատանքը, որի մեկնարկային գինը եղել է եղել է 4-6 մլն ֆունտ։ Նկարը վաճառվել է 8.461.875 ֆունտով։
«Նման աճուրդը ցույց է տալիս, որ բոլոր դպրոցները, հատկապես՝ իտալականը, ֆլամանդականը և բրիտանականը, շարունակում են բարձր գնահատվել»,- ասել է Christie's աճուրդի տան լոնդոնյան բաժնի ղեկավար Ջորջինա Վիլսենակը։
Երկրորդ կարևոր նմուշն է դարձել Պիտեր Պաուլ Ռուբենսի «Մորուքավոր տղամարդը կիսադեմով, որը բրոնզե արձանիկ է բռնել» կտավը։ 1.5-2.5 մլն ֆունտ արժողությամբ աշխատանքը վաճառվել է 1.741.875 ֆունտով։ Առաջատարների եռյակը եզրափակում է Լուկաս Կրանախ-Ավագի «Քրիստոսը խաչի վրա» կտավը (1.137.75 ֆունտ ստեռլինգ)։










