Հյուրանոցներ-նկարահանման հրապարակներ. LHW հյուրանոցային ասոցիացիայի 85-ամյակին նվիրված շարք (լուսանկարներ)

12:28 • 03.07.13

The Leading Hotels of the World (LHW) հյուրանոցային բիզնեսի խոշորագույն ասոցիացիան այս տարի նշում է իր հիմնադրման 85-ամյակը, գրում է buro247.ru-ն։

 

LHW թիմը ներկայացնում է հոբելյանին նվիրված շարք հայտնի ֆիլմերի մասին, որոնց էպիզոդները տարբեր ժամանակներում նկարահանվել են ընկերությանը պատկանող հյուրանոցներում։

 

LHW-ն ունի ավելի քան 430 հյուրանոցային համալիր և մինի հյուրանոց, հանգստավայրեր և սպա-սրահներ, որոնք գտնվում են աշխարհի 80 երկրներում։ Ամենահայտնիներից են Ritz London և Ritz Paris հյուրանոցները, որոնցում անցկացվել են Ջուլյա Ռոբերթսի մասնակցությամբ «Նոթինգ Հիլ» ռոմանտիկ կատակերգության և Թոմ Հենքսի մասնակցությամբ «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմերի նկարահանումները։

Отели-съемочные площадки: к 85-летию гостиничной ассоциации (фото 1)

Отели-съемочные площадки: к 85-летию гостиничной ассоциации (фото 2)

 

Отели-съемочные площадки: к 85-летию гостиничной ассоциации (фото 3)

Վենետիկի Cipriani&Palazzo Vendramin հյուրանոցը, որը պատկանում է Orient-Express հյուրանոցային բրենդին, հրապարակ է տրամադրել գործակալ Ջեյմս Բոնդի 21-րդ ՝ «Խաղատուն Ռոյալ» ֆիլմի նկարահանումների համար։ Այժմ հյուրանոցի յուրաքանչյուր համարում կա ֆիլմի սկավառակը։

Отели-съемочные площадки: к 85-летию гостиничной ассоциации (фото 4)

Մեկ այլ ֆիլմ Դենիել Քրեյգի մասնակցությամբ՝ «Վիշապի դաջվածքով աղջիկը», նույնպես կապ ունի LHW  ասոցիացիայի հյուրանոցներից մեկի հետ։ Խոսքը Ցյուրիխի The Dolder Grand-ի մասին է։

«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի 2-րդ մասի դիտողները հավանաբար հիշում են շքեղ Taj Palace Marrakech հյուրանոցը։ Հետաքրքիր է, որ նկարահանումների ժամանակ հյուրանոցը դեռ բաց չի եղել հյուրերի համար։

Отели-съемочные площадки: к 85-летию гостиничной ассоциации (фото 5)

Отели-съемочные площадки: к 85-летию гостиничной ассоциации (фото 6)

Սթիվեն Սոդերբերգի «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի սյուժեն զարգանում է Լաս Վեգասի Bellagio Towers հյուրանոցում։ Այժմ հաճախորդները կարող են այցելել այն վայրերը, որտեղ նկարահանվել են ֆիլմից էպիզոդներ, այդ թվում՝ հայտնի Picasso ռեստորանը։

Отели-съемочные площадки: к 85-летию гостиничной ассоциации (фото 7)

Վուդի Ալենի երկու ֆիլմերի ՝«Կեսգիշերը Փարիզում» և «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» նկարահանումները նույնպես անցկացվել են LHW-ի կազմում գտնվող հյուրանոցներում. առաջինը մասամբ նկարահանվել է Hotel Le Bristol հյուրանոցում, երկրորդը՝ Hotel Casa Fuster-ում Բարսելոնայում։

Отели-съемочные площадки: к 85-летию гостиничной ассоциации (фото 8)

Отели-съемочные площадки: к 85-летию гостиничной ассоциации (фото 9)

Անհնար է չհիշել լեգենդար Ալֆրեդ Հիչքոքի «Մարդ, որը չափազանց շատ բան գիտեր» լրտեսական թրիլլերը։ Գլուխգործոցը նկարահանվել է Մարոկկոյի La Mamounia հյուրանոցում, որի այգիները ոգեշնչել են ռեժիսորին ստեղծել մեկ այլ հայտնի ֆիլմ «Թռչունները» անվանումով։

Отели-съемочные площадки: к 85-летию гостиничной ассоциации (фото 10)

Отели-съемочные площадки: к 85-летию гостиничной ассоциации (фото 11)