Ամերիկացի արվեստագետն իրականությանը մոտ Բարբի տիկնիկ է ստեղծել (լուսանկարներ)
ԱՄՆ-ից արվեստագետ Նիկոլայ Լամը բոլորովին նոր Բարբի տիկնիկ է ստեղծել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով The Daily News-ին։
Նա նշել է, որ ցանկացել է ստեղծել այնպիսի տիկնիկ, որը «կհամապատասխաներ ժամանակակից աղջիկների համամասնություններին և ցանկություններին»։ Նոր Բարբիի կազմվածքն էապես կտարբերվի իր նախորդի կազմվածքից։
Տիկնիկների տարբերությունները կլինեն միայն չափերի մեջ, օրինակ՝ դասական տիկնիկի իրանը հավասար էր մարդկայինի 45 սմ-ին, իսկ ահա նոր Բարբին կունենա իրան, որը կհամապատասխանի մարդկայինի 83 սմ-ին։ Լամն ավելացրել է նաև տիկնիկի ոտքի չափը, բացի այդ, կրկնակի կարճացվել է պարանոցը, մի փոքր կարճացվել է հասակը, իսկ գլուխն ավելի փոքր է դարձել։
«Կարծում եմ՝ սա լավ առիթ է շատ աղջիկների մոտ Բարբիի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը փոխելու։ Այժմ շատ են քննադատում նիհար մոդելներին, և ինչո՞ւ չստեղծել այնպիսի տիկնիկ, որը կհամապատասխանի մեր ժամանակների չափանիշերին»,- ասել է Լամը։
Նա հույս ունի, որ մոտ ժամանակներում նոր Բարբին կհայտնվի ամբողջ աշխարհի խանութներում։
















