Իմ Նոյը բարի չի լինի. Ռասել Քրոու (լուսանկարներ)
Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին համացանցում նոր լուսանկարներ է տեղադրել իր նոր «Նոյ» ֆիլմից, որտեղ դժվար չէ կռահել, որ խոսքը Նոյյան տապանի մասին է։ Իսկ գլխավոր դերակատար Ռասել Քրոուն երկու բառով պատմել է իր նոր կերպարի մասին, գրում է Обозреватель-ը։
«Չգիտես ինչու, բոլորը կարծում են, որ Նոյը սուրբ է և փրկիչ, բարի մարդ։ Իսկապե՞ս։ Չէ՞ որ այդ մարդը կանգնել և նայել է, թե ինչպես է կործանվում մարդկությունը։ Նա բոլորովին էլ բարի չէ։ Ֆիլմում կա տեսարան, որտեղ իմ կերպարի որդին հորն ասում է՝ «Ես կարծում էի՝ քեզ ընտրել են, որովհետև դու լավն ես», ինչին Նոյը պատասխանում է՝ «Ինձ ընտրել են, որովհետև ես կարող եմ գործ անել»»,- պատմել է դերասանը։
Ռեժիսորի տեղադրած լուսանկարներում, բացի Քրոուից, երևում են նաև Ջենիֆեր Քոնելին՝ Նոյի կնոջ դերում, Էմմա Ուոթսոնը՝ նրա դստեր դերում, Լոգան Լերմանը՝ Նոյի որդու դերում, ինչպես նաև Էնթոնի Հոփքինսը և Ռեյ Ուինսթոնը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2014թ. մարտի 27-ին։
















