Բակո Սահակյանն ընդունել է «Տնջրե» փառատոնի մի խումբ մասնակիցների

16:53 • 03.07.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային երաժշտական երրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների և կազմակերպիչների, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն։

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել արդեն ավանդական դարձած փառատոնի անցկացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն կարևոր դերակատարություն ունի ԼՂՀ կյանքում և Արցախը միջազգային մշակութային ասպարեզում ճանաչելի դարձնելու գործում:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: