Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է Ադելի մոմե արձանով (լուսանկարներ)
Բրիտանական տաղանդավոր երգչուհի Ադելը համալրել է այն աստղերի շարքը, որոնց արձանիկները զարդարում են լեգենդար Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանները։

Ինչպես նշում է Daily Mail-ը, երգչուհու մոմե արձանը կանգնեցվել է Լոնդոնի թանգարանում։ Այն կրում է նույնպիսի սև, նրբաճաշակ զգեստ, որով Ադելը ներկայացել էր «Գրեմմի 2012» երաժշտական մրցանակաբաշխությանը։

Թանգարանի մասնագետները երգչուհուն պատկերել են բարձրախոսի առաջ՝ երգելիս։ Թանգարանի PR մենեջեր Նիկոլ Ֆեները նշել է, որ Ադելի մոմե արձանը կանգնեցնելու որոշումը պայմանավորված է այցելուների մեծ ցանկությամբ։












