ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Ստրասբուրգում ջազ-համերգ է կազմակերպել
ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի նախագահության կողմից անցկացվող հերթական մշակութային միջոցառումը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, Ստրասբուրգի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպել է ջազ-համերգ՝ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությամբ։
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։
Համերգի ունկնդիրների թվում են եղել ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ԵԽ քարտուղարության և Ստրասբուրգի քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ։ Համերգին հետևել է ընդունելություն:










