Էլ Գրեկոյի կտավը Sotheby's աճուրդում ռեկորդ է սահմանել
Իսպանացի նկարիչ Էլ Գրեկոյի «Սուրբ Դոմինիկոսի աղոթքը» կտավը (1600-1610 թթ.) Sotheby's աճուրդում վաճառվել է 9.154 մլն ֆունտ ստեռլինգով (14 մլն դոլար), հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Կտավը, որը վաճառքի էր հանվել հին վարպետների աշխատանքների աճուրդի շրջանակում, նոր ռեկորդ է սահմանել այդ ժամանակաշրջանի իսպանացի նկարիչների ստեղծած նկարների համար։
Աճուրդից առաջ կտավը նախատեսվում էր վաճառել 3-5 մլն ֆունտ ստեռլինգով։ Նույնքան էր գնահատված նաև Էլ Գրեկոյի մեկ այլ կտավ՝ «Քրիստոսը խաչի վրա», որը արդյունքում վաճառվել է 3.442 մլն ֆունտով՝ դառնալով աճուրդի 2-րդ ամենաթանկ նմուշը։
Ընդհանուր առմամբ, հին վարպետների աշխատանքների աճուրդում ներկայացվել է 43 նմուշ։ Վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 35 մլն 48 հազ. ֆունտ ստեռլինգ։










