Ֆրանսիայում բացվել է Լուի դե Ֆյունեսի թանգարանը

13:18 • 04.07.13

Ֆրանսիական Սելյե շրջանում տեղի բնակիչների նախաձեռնությամբ բացվել է երկրի ամենանշանավոր կատակերգուներից մեկի՝ Լուի դե Ֆյունեսի կյանքին և գործունեությանը նվիրված թանգարան, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։

 

Հայտնի դերասանն ապրել է Շատո դե Կլերմոն կալվածքում՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում, որտեղ խնամել է իր այգին և զբաղվել ձկնորսությամբ։

 

Ցուցադրությունը պատմում է ինչպես դե Ֆյունեսի կարիերայի, այնպես էլ նրա առօրյա կյանքի մասին։


Ոչ մեծ կինոսրահում կարելի է ծանոթանալ դերասանի բացառիկ հարցազրույցներին, իսկ յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ թանգարանում կանցկացվի դե Ֆյունեսի մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրություն։

 

Թանգարանը բացվել է դերասանի մահից 30 տարի անց, և այժմ նրա երկրպագուները կարող են ոչ միայն ծանոթանալ ցուցադրությանը և իմանալ դե Ֆյունեսի կյանքի մասին քիչ հայտնի փաստեր, այլև զբոսնել նրա սիրելի վայրերով։