Շառլ Ազնավուրը ժամանել է Երևան (լուսանկարներ)

21:31 • 04.07.13

Լեգենդար հայազգի երգահան շանսոնյե Շառլ Ազնավուրը Հայատանում է: Արմենպրեսին  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամլո կենտրոնից տեղեկացրել են, որ Ազնավուրը Երևանի Զվարթնոց օդանավակայան է ժամանել ժամը 20:30-ին՝ հուլիսի 7-14 կայանալիք «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային երևանյան կինոփառատոնի բացմանը մասնակցելու նպատակով:

 

Փառատոնի բացման արարողությանը հուլիսի 7-ին կնախորդի նաև Ազնավուրի անվան աստղի բացումը իր անունը կրող հրապարակում: 

 

Փառատոնի ընթացքում կկայանան Շառլ Ազնավուրի դերակատարմամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, իսկ բացումը կազդարարվի հայտնի երգչի մասնակցությամբ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությամբ: